Սառնարանների վերանորոգում Երևանում • Երաշխիքով և Արագ
Մեր սերվիս կենտրոնն իրականացնում է կենցաղային և պրոֆեսիոնալ սառնարանների որակյալ ու արագ վերանորոգում Երևանում։ Վարպետն անմիջապես մոտենում է պատվերի գրանցման նույն օրը։ Տրամադրվում է 12 ամսվա առցանց երաշխիք:
Սառնարանների
վերանորոգման գնացուցակ
Նշում. Ճշգրիտ գինը որոշվում է տեղում՝ ախտորոշումից հետո, և կախված է անսարքության բարդությունից ու անհրաժեշտ պահեստամասերի արժեքից։
📞 Կապվել մեզ հետ ↗Ինչպես է իրականացվում վերանորոգումը
Հայտի գրանցում
Թողնում եք հայտ կամ զանգահարում եք մեզ՝ նշելով տեխնիկայի տեսակն ու հասցեն։
Վարպետի այց և ախտորոշում
Վարպետն անմիջապես մոտենում է տեղում ստուգելու տեխնիկան, որոշում անսարքության պատճառը և դրա վերացման արժեքը։
Եթե համաձայն եք վերանորոգմանը.
Վարպետը կատարում է համաձայնեցված աշխատանքները։
Վճարվում է կատարված աշխատանքի և տեղադրված պահեստամասերի համար վերանորոգումից հետո։
Վերանորոգման ավարտից հետո երաշխիքը հասանելի է դառնում առցանց։
Եթե որոշեք հրաժարվել.
Եթե վերանորոգումն աննպատակահարմար է կամ այլ պատճառով հրաժարվում եք, վճարվում է միայն ախտորոշման համար։
Սառնարանների հաճախակի հանդիպող խափանումները
Եթե նկատել եք այս նշաններից որևէ մեկը, դիմեք մեր մասնագետներին անհապաղ ախտորոշման համար
Սառնարանը չի սառեցնում
Խցիկում ջերմաստիճանը բարձրանում է նորմայից վեր, իսկ մթերքը բավարար չափով չի սառչում։
- Կոմպրեսորի խափանում
- Ֆրեոնի արտահոսք
- Կապիլյար համակարգի խցանում
- Էլեկտրոնային մոդուլի սխալ
Սառցախցիկը չի սառեցնում
Մթերքը սկսում է հալվել, ջերմաստիճանը չի հասնում անհրաժեշտ սառեցման մակարդակին։
- Ապասառեցման համակարգի խափանում
- Ջերմաստիճանի սենսորի կամ կառավարման մոդուլի սխալ աշխատանք
- Կոմպրեսորի անսարքություն
Սառնարանն աշխատում է առանց դադարի
Կոմպրեսորը շարունակաբար աշխատում է և երկար ժամանակ չի անջատվում։
- Ֆրեոնի արտահոսք
- Դռան ռետինե միջադիրի վնասում
- Ջերմաստիճանի սենսորի խափանում
Սառնարանը չի միանում
Ցուցիչները չեն աշխատում, կոմպրեսորի ձայն չի լսվում, սառնարանը չի արձագանքում սնուցմանը։
- Սնուցման մալուխի վնասում
- Մեկնարկային ռելեի անսարքություն
- Կոմպրեսորի կամ էլեկտրոնային մոդուլի խափանում
Սառնարանից ջուր է հոսում
Սառնարանի տակ կամ ներսում հայտնվում են ջրի կաթիլներ կամ արտահոսք։
- Կոնդենսատի անցքի խցանում
- Ջրահեռացման խողովակի սառեցում կամ տարայի վնասում
Սառնարանի խցիկում սառույց է կուտակվում
Պատերին կամ գոլորշացուցիչի վրա առաջանում է հաստ սառցաշերտ։
- Ապասառեցման համակարգի խափանում
- Թերմոստատի անսարքություն
- Դռան միջադիրի վնասում
Սառնարանը աղմկում է
Աշխատանքի ընթացքում լսվում է ուժեղ բզզոց, դղրդյուն կամ թրթռում։
- Կոմպրեսորի մաշվածություն
- Օդափոխիչի անսարքություն
Սառնարանն անջատում է ավտոմատը
Միացնելու կամ կոմպրեսորը գործարկելու պահին էլեկտրական պաշտպանության ավտոմատն անջատվում է։
- Կոմպրեսորի կամ տաքացուցիչի կարճ միացում
- Ցանցային ֆիլտրի կամ էլեկտրոնային մոդուլի վնասում
Սպասարկվող ապրանքանիշերը
Մեր մասնագետները վերանորոգում են բոլոր հայտնի բրենդների սառնարանները
Ինչու՞ ընտրել մեզ
20+ Տարվա Փորձ
Ավելի քան 20 տարվա փորձ կենցաղային տեխնիկայի սպասարկման ոլորտում։
Որակյալ Մասնագետներ
Փորձառու սեփական մասնագետներ և որակի մշտական վերահսկում։
12 Ամսվա Երաշխիք
12 ամսվա պաշտոնական երաշխիք կատարված աշխատանքի համար։
Արագ Արձագանքում
Արագ արձագանքում և այցելություն դիմելու նույն օրը։
Ինչ են ասում մեր հաճախորդները
Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուր հաճախորդի կարծիքն ու վստահությունը
«Շատ շնորհակալ եմ արագ արձագանքման համար։ Զանգահարելուց 1 ժամ անց վարպետն արդեն տանն էր։ Խնդիրը (սառնարանը չէր սառեցնում) ախտորոշեց 10 րոպեում ու տեղում վերանորոգեց։ Առաջարկում եմ բոլորին։»
12 Սեպտեմբեր, 2026«Բարձրակարգ սպասարկում! Վարպետ Արմանը շատ պրոֆեսիոնալ մոտեցավ գործին, մաքուր աշխատեց ու տրամադրեց առցանց երաշխիքային կտրոն։ Սառնարանն այժմ աշխատում է ինչպես նորը։»
28 Օգոստոս, 2026«Այլ սերվիսներում ասում էին, թե պետք է տանեն արհեստանոց, բայց այստեղի վարպետը տեղում լուծեց պլատայի խնդիրը։ Գները շատ հարմար են, իսկ վերաբերմունքը՝ գերազանց։»
05 Օգոստոս, 2026«Սառնարանի տակից ջուր էր հոսում։ Զանգեցի, նույն օրը մոտեցան ու կես ժամում հարցը լուծեցին։ Շատ գոհ եմ, հաստատ անհրաժեշտության դեպքում նորից կդիմեմ։»
19 Հուլիս, 2024Ունե՞ք հարցեր, մենք ունենք պատասխաններ
Այստեղ ներկայացված են մեր հաճախորդներին ամենից հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները
Ո՞րն է վարպետի այցելության և ախտորոշման արժեքը։
Ախտորոշման արժեքը 5,000 ֏ է: Սակայն վերանորոգումն իրականացնելու դեպքում ախտորոշումն ու այցելությունը կատարվում են ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՆՎՃԱՐ:
Վերանորոգումն իրականացվում է տանը՞, թե՞ սառնարանը տեղափոխվում է։
Աշխատանքների 95%-ը կատարվում է տեղում՝ Ձեր տանը, 1-2 ժամվա ընթացքում: Սառնարանը տեղափոխելու կարիք չի լինում: Միայն բարդ էլեկտրոնային մոդուլների (պլատաների) վերանորոգման դեպքում է մասնագետը տանում դետալը արհեստանոց:
Տրվո՞ւմ է արդյոք երաշխիք կատարված աշխատանքի համար։
Այո, կատարված բոլոր աշխատանքների և տեղադրված պահեստամասերի համար տրամադրվում է մինչև 12 ամսվա պաշտոնական առցանց երաշխիք:
Անհրաժե՞շտ է հալեցնել սառնարանը վարպետի գալուց առաջ։
Խորհուրդ չի տրվում նախապես հալեցնել սառնարանը, քանի որ սառույցի կուտակման իրական պատկերը վարպետին օգնում է ավելի ճշգրիտ ախտորոշել անսարքությունը: Սարքը պարզապես թողեք միացված վիճակում:
Ինչպի՞սի պահեստամասեր եք օգտագործում։
Մենք օգտագործում ենք բացառապես օրիգինալ և գործարանային պահեստամասեր (LG, Samsung, Bosch, Indesit և այլն), ինչն ապահովում է սառնարանի երկարատև և անխափան աշխատանքը:
Որքա՞ն ժամանակում է վարպետը մոտենում պատվերը գրանցելուց հետո։
Վարպետը մոտենում է պատվերի գրանցման նույն օրը՝ 30-60 րոպեի ընթացքում կամ Ձեզ հարմար ցանկացած ժամի:
